Մեգան Մարքլը ռեալիթի շոու կվարի երկրորդ ամուսնութունների մասին

02:24 • 02.02.20

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլն արքայական տիտղոսներից հրաժարվելուց հետո աշխատանքի առաջին հրավերն է ստացել: Այս մասին հաղրոդում է New York Post պարբերականը: 

Նշվում է, որ Սասեքսի դքսուհին երկրորդ ամուսնությունների վերաբերյալ կանադական ռեալիթի շոու կվարի, որը կցուցադրի Netflix-ը: Նկարահանման խմբին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝  38-ամյա Մարքլը կհայտնվի  «I Do, Redo» շոուում և կմիանա իր լավագույն ընկերուհուն՝ Տորոնտոյից հարսանեկան ոճաբան Ջեսիկա Մալրունիին:

Հաղորդվում է, որ Մարքլը եթերում դեռևս կերևա հատվածաբար, իսկ նկարահանման օրը կգնահատվի 588 դոլար: Համաձայն մամուլի հաղորդագրության՝ շոուի ժամանակ աղջիկները, որոնք արդեն ամուսնացած են եղել, կծրագրեն իրենց երազանքների հարսանիքը: 

Հիշեցնենք, որ Մարքլը, նախքան բրիտանական թագավորական ընտանիքի անդամ դառնալը, արդեն 1 անգամ ամուսնացած է եղել: 2011-ի սեպտեմբերի 11-ին Մեգանը ամուսնացել է կինոռեժիսոր Տրևոր Էնգելսոնի հետ, որի հետ սիրավեպը սկսվել էր դեռ 2004-ից: Զույգն ամուսնալուծվել է 2013-ի օգոստոսին: