Ղրղզստանը փակել է պետական սահմանը և կասեցրել օդային հաղորդակցությունը Չինաստանի հետ
Ղրղզստանը փակել է սահմանները և դադարեցրել օդային հաղորդակցությունը Չինաստանի հետ՝ երկրում բռնկված կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հղում անելով Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությանը, երկիրը ժամանակավորապես փակում է պետական սահմանը Չինաստանի Ժողովրդական Հանարապետության հետ և դադարեցնում է օդային հաղորդակցությունը:
Երկրի կառավարությունից հայտնել են, որ ներկա պահին Ղրղզստանում կորոնավիրուսով վարակվելու ոչ մի դեպ չի գրանցվել: Չինաստանից ժամանող քաղաքացիներին տեղափոխում են հիվանդանոց, որտեղ կարանտինի տակ են պահվում:
Հիշեցնենք, որ Չինաստանից տասնյակ երկրներ տարածված կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպքերի թիվը կազմում է 259, վարակվածներինը՝ մոտ 12 000:










