Բոլորիս թասիբի խնդիրն, ես դրա համար եմ, որ հարցը կարգավորվի. Դավիթ Տոնոյանը` զոհված զինծառայողի դին Երևան բերող հարազատներին

11:20 • 02.02.20

Օրերս ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում մահացած N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի  դին հարազատների կողմից Երևան բերելու ճանապարհին դեպքի վայր հասավ նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Բոլորիս թասիբի խնդիրն է»,- հարազատների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարը և նշեց, որ ամեն ինչ կկարգավորվի: «Ես դրա համար եմ, որ կարգավորվի»,-ասաց նա:

Դավիթ Տոնոյանը նշեց, որ ինչ որ հայտնի է նախաքննության մարմիններին, իրեն էլ է հայտնի: Այսպիսով նա խնդրում էր, որ որոշում կայացնողների հետ ունենա առանձնազրույց և հետո բոլորի ներկայությամբ կխոսի: Սկզբում, թեև զոհվածի հայրը ցանկանում էր, որ բոլորի ներկայությամբ խոսի նախարարը, սակայն այնուհետև նրանք առանձնացան, որպեսզի զրուցեն:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպանություն է գործել. նշում են, որ դեռ չկա դատաբժշկական փորձաքննության արդյունքները և, ինքնասպանություն որակելով դեպքը, իշխանությունները ցանկանում են կոծկել սպանությունը։ Ավագյանի հարազատները հրաժարվում են հուղարկավորել նրա դին, մինչև չպարզվեն բոլոր հանգամանքները։ Զինվորի դին հարազատները բերում են Երևան։