Կիպրոսում գազ որոնող թուրքական նավը եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով Հունաստանում է հայտնվել

02:52 • 02.02.20

Թուրքական Oruс Reis սեյսմոլոգիական նավը շաբաթ չթույլատրված առաքելությամբ հասել է Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտի: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով կիպրական լրատվամիջոցներին:

Հաղորդվում է, որ նավը բացառիկ տնտեսական գոտի է հասել առավոտյան տեղի ժամանակով 09.30-ին (11.30՝ երևանյան ժամանակով): 

NAVTEX միջազգային ավտոմատացված նախազգուշացման համակարգի համաձայն՝ նավի նպատակակետը Կիպրոսի բացառիկ տնտական գոտու 4-րդ և 5-րդ բլոկերի ներսում մասամբ գտնվող գոտին է: Նավիգացիոն տելեքսում Oruc Reis-ն իրավունք է վերապահում այդ տարածքում սեյսմոլոգիական հետազոտություններ իրականացնել մինչև ապրիլի 10-ը:

Նշվում է, որ թուրքական նավը ճանապարհին ներխուժել է Հունաստանի ցամաքային ելուստ, ինչը գրավել է Աթենքի իշխանությունների ուշադրությունը: Սակայն, ավելի ուշ պարզ է դարձել, որ Oruс Reis-ը մոլորվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով և հայտնվել Միջերկրական ծովի այդ հատվածում: Ավելի ուշ նավը լքել է Հունաստանի տարածքը: