«Արգավանդ կահույք» ընկերությունը նշում է երրորդ խանութի նորամուտը (տեսանյութ)
Կյանքի պայմաններն ավելի հարմարավետ դարձնելու համար «Արգավանդ կահույք» ընկերությունը ճիշտ ընտրություն է: Գրասենյակային աթոռներ, սեղաններ, գրապահարաններ, մասնագիտական կահույք, նմանը չունեցող մանկական մահճակալներ և շատ ավելին: «Արգավանդ կահույք»-ն ընդլայնելով մասնաճյուղային ցանցը Սուրբ Սարգիս Զորավարի 1 հասցեում բացեց իր երրորդ խանութի դռները: Ընկերության տնօրենը նշում է, որ «Արգավանդ կահույք» խանութներում կահույք կա բոլորի համար՝ անկախ եկամտից և նախասիրություններից:
«Այն, ինչ կապված է կահույքի հետ, այստեղ կա: Ունենք կահույք նաև պատվերով՝ ինչը հնարավոր է արտադրել Հայաստանում՝ մենք արտադրում ենք: Գները հարմար են բոլորին: «Արգավանդ կահույք» խանութներում, օրինակ՝ աթոռների գինը սկսվում է 6000 դրամից մինչև 450.000 դրամ»,-ասել է «Արգավանդ կահույք» ընկերության տնօրեն Վահան Նարիբեկյանը:
Երեք հասցե՝ Մայրաքաղաքային 202, Մայրաքաղաքային 212 և Սուրբ Սարգիս Զորավարի 1: Նորաբաց խանութը 1500 քմ է: «Արգավանդ կահույք»-ի խանութներում ցուցադրված կահույքի մի մասը հայ վարպետների աշխատանք է, նորաձևության վերջին տենդենցների և որակի համադրությամբ: Մյուս մասը ներմուծված է Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից և Մալայզիայից: Գործընկերները նույնպես ներկա էին երրորդ խանութի բացման արարողությանը:
«2013թ. գործակցում ենք «Արգավանդ կահույք» ընկերության հետ: «Ֆաբրիկանտ» ընկերությունը մասնագիտացած է գրասենյակային կահույքի արտադրության մեջ: «Արգավանդ կահույք»-ը Հայաստանում մեր պաշտոնական ներկայացուցիչն է: Մենք բարձր ենք գնահատում մեր գործակցությունը և հույս ունենք, որ այն կշարունակվի երկար և արդյունավետ»,- ասել է «Արգավանդ կահույք»-ի գործընկեր, «Ֆաբրիկանտ» ընկերության վաճառքի մասնագետ Կրիստինա Ռազախովան:
«Արգավանդ կահույք» ընկերության տնօրենի խոսքով, մեքենայի տեսքով մանկական մահճակալները հարմար են, գեղեցիկ և ամուր: Բացի որակյալ և սպառման արժանի ապրանքատեսակներից, որը մրցունակ է թե՛ գնով, և թե՛ բարձր որակով, ընկերությունը ստեղծել է նաև աշխատատեղեր, որոնցից որոշները դեռ թափուր են:
Խանութի բացման արարողությանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Բացման օրը խանութում ներկայացված տեսականին վաճառվում էր ինքնարժեքով:
Նորաբաց մասնաճյուղը գործելու է ամեն օր 9:30-ից մինչև 19:30:
Լրագրող՝ Լուսինե Զարայելյան










