Բաթումում ծովն ափ է նետել մոտ 25 տարեկան տղամարդու դի

17:40 • 03.02.20

Վրաստանի Բաթում քաղաքում ծովն ափ է նետել մոտ 25 տարեկան տղամարդու դի: Այս մասին տեղեկացնում է apsny.ge կայքը:

Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Նախնական տվյալներով` մարմնի վրա բռնության հետքեր չկան: Դեպքի վայր են ժամանել համապատասխան մարմինների աշխատակիցները:

Տղամարդու մարմինը տեղափոխել են Լևան Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրո: