Ավստրալիայում մեջքին հավելյալ ոտք ունեցող հորթ է լույս աշխարհ եկել

20:24 • 03.02.20

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում բնակվող ագարակատեր Մելիսա Կալվերսոնն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հորթի լուսանկարները, որի մեջքին 5-րդ ոտք է աճել:  

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, Կալվերսոնի խոսքով՝ կենդանին լույս աշխարհ է եկել մոտ մեկ ամիս առաջ: 5-րդ ոտքից բացի կենդանին գլխի վրա փոքր ելուստ ունի:

«Հույս ունենք, որ արտասովոր հորթուկը մեզ հաջողություն կբերի», - նշել է ավստրալուհին:

Համացանցի օգտատերերը մեկնաբանություններ են արել հրապարակված լուսանկարների տակ՝ նշելով, որ կենդանու մոտ պոլիմելիա է, գենետիկ խախտում, որը հանգեցնում է հավելյալ վերջույթների զարգացման: