Իսրայելում Չինաստանի դեսպանատունը ներողություն է խնդրել Հոլոքստի ու կորոնավիրուսի միջև զուգահեռներ անցկացնելու համար

13:56 • 03.02.20

Կորոնավիրուսի և նացիստական Գերմանիայի կողմից հրեաների զանգվածային բնաջնջման և հետապնդման միջև զուգահեռներ է անցկացրել Իսրայելում Չինաստանի դեսպան Դայ Յույմինը, հայտնում է The Times of Israel հրատարաակությունը:  

«Միլիոնավոր հրեաներ են սպանվել, շատերին արգելել են այլ երկիր մուտք գործել: Որոշ երկրներ, այդ թվում նաև Չինաստանը բացել են իրենց դռները նրանց առաջ»,-հիշեցրել է դիվանագետը Երկրորդ աշխարհամարտի մասին:

Չինաստանի դեսպանատունն ավելի ուշ ներողություն է խնդրել այդ խոսքերի համար, պարզաբանում է Jerusalem Post հրատարակությունը: Դիվանագիտական առաքելությունը նշել է, որ իրենք մտադիր չեն եղել «համեմատել Հոլոքոստի մութ օրերը» Իսրայելի կառավարության կողմից իր քաղաքացիներին կորոնավիրուսից պաշտպանելու փորձի հետ:

Իսրայելի ՆԳՆ-ն որոշել է փակել երկրի սահմանները վերջին երկու շաբաթվա ընթացքում Չինաստան այցելած օտարերկրացիների համար: