Քոբի Բրայանտի ընտանիքին կուղարկվեն երկրպագուների թողած որոշ մնայուն իրեր (լուսանկարներ, տեսանյութ)

12:55 • 03.02.20

Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի և նրա դստեր հիշատակին երկրպագուների` Լոս Անջելեսի Staples Center մարզահամերգային համալիրի մոտ բերած որոշ իրեր մարզիկի ընտանիքին կհանձնվեն, հայտնում է Daily Mail պարբերականը:

Համալիրի տնօրինությունը նշել է, որ մարզիկի կինը` Վանեսա Բրայանտը, կապ է հաստատել իրենց հետ և համաձայնություն տվել, որ երկրպագուների բերած որոշ իրեր իրենց տուն ուղարկվեն:  

Օրեր անց որոշ իրեր` այդ թվում շապիկներ, նամակներ, բասկետբոլի գնդակներ, խաղալիքներ, կառանձնացվեն և հատուկ փաթեթավորումներով կուղարկվեն մարզիկի ընտանիքին: Մարզահամերգային համալիրի մոտ հիշատակի վայրը կգործի մինչև կիրակի օրը, որից հետո որոշ միջոցառումների անցկացման նպատակով այն կփակվի:

Հիշեցնենք՝  Բրայանտը 2016 թվականին է ավարտել կարիերան: Նա 5 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն, 2 անգամ էլ՝ Օլիմպիական չեմպիոն: Իր ամբողջ կարիերայի ընթացքում ՝ 1996-ից 2016 թվականներին, հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերս» թիմի կազմում:

Բրայանտն ու 13-ամյա դուստրը՝ Ջինան, մահացել են հունվարի 26-ին ուղղաթիռի կործանման հետևանքով: Քոբի Բրայանտը մասնավոր ուղղաթիռից էր օգտվում դեռ այն ժամանակներից, երբ հանդես էր գալիս «Լեյքերսում»:

 

The Staples Center will start dismantling the memorial on Sunday night due to 'contractually obligated events' that are scheduled

The Staples Center said it plans to ship the non-perishable items - including t-shirts, letters and basketballs - left at the memorial to the Bryant family

His wife Vanessa Bryant has asked to be given some of the items left by thousands grieving fans after the star and his 13-year-old daughter Gianna were killed in a helicopter crash