Էս ո՞ւր հասանք. Վենետիկի հանձնաժողովի նախագահն արդեն ստիպված է ժողովրդավարության այբբենական ճշմարտություններ ներառել հայտարարությունում. Ռուբեն Մելիքյան

20:18 • 03.02.20

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Վենետինիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությանը։ Գրառման մեջ ասվում է.

«Շատ կարմրավուն «դեղին քարտ» Վենետիկին հանձնաժողովի նախագահից։ Բուքիքիոն արդեն ստիպված է ժողովրդավարության այբբենական ճշմարտություններ ներառել հայտարարությունում։

«Ժողովրդավարական մշակույթը և ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ պահանջում են ինստիտուցիոնալ սահմանափակում, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև»։

«Հասունության» հիշատակումն այս հայտարարության մեջ ավելի խոսուն է, քան հարյուրավոր-հարյուրավոր բառեր։

Էս ո՞ւր հասանք...»։