Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական բանակի 4 զինծառայող է մահացել, 9 զինծառայող վիրավորվել է
Փետրվարի 3-ին Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իդլիբ նահանգում իրականացված հրետակոծության հետևանքով թուրքական զինուժը զոհեր և վիրավորներ ունի: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» լրատվականը` հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության հանրային կապերի և տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրությանը:
Հաղորդվում է, որ թուրքական բանակի 4 զինծառայող է մահացել, 9 զինծառայող վիրավորվել է:
Նշվում է, որ թուրքական այս զորախումբն Իդլիբ է ուղարկվել «բախումները կանխելու նպատակով»: Տեղեկացվում է նաև, որ թուրքական զինված ուժերը պատասխան կրակ են բացել սիրիացիների ուղղությամբ:










