Էրդողանը ժամանել է Կիև և «Փա՛ռք Ուկրաինային» արտահայտությամբ ողջունել պատվո պահակախմբին (տեսանյութ)

16:54 • 03.02.20

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Թուրքիայի նախագահը «Փա՛ռք Ուկրաինային» խոսքերով է ողջունել զինվորական պատվո պահակախմբին: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Իր հերթին, պահակախումբը Թուրքիայի նախագահին պատասխանել է «Հերոսների՛ն փառք» բառերով:

Երկու երկրների նախագահները դիտել են պատվո պահակախմբի մասնակցությամբ արարողությունը, լսել են Ուկրաինայի և Թուրքիայի հիմները և ներկայացրել են միմյանց երկրների պատվիրակություններին:

Դրանից հետո Զելենսկին ու Էրդողանն ուղևորվել են արարողակարգային դահլիճ, որտեղ սկսվել են բանակցությունները: Բանակցություններից հետո նախագահները ծրագրում են ստորագրել մի շարք երկկողմ փաստաթղթեր: