Ոստիկանությունը Նորայր Փանոսյանի քրոջ որդուն գործուղել է Մեղրի. չեք կասկածում, չէ՞, որ նրան առաջարկ է եղել` քեռուդ ասա, թող օգնի մեզ գործ կարել ՍԴ նախագահի վրա. Միհրան Հակոբյան

10:23 • 04.02.20

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՍԴ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի քրոջ որդուն՝ 6-րդ վարչության ավագ օպերլիազոր Սերգեյ Ղամբարյանին, որին գործուղել Մեղրի՝ որպես անչափահասների գործերով օպերլիազոր:

Հակոբյանը գրում է, որ նման գործելաոճով Նիկոլ Փաշինյանը Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին ստորացնում է մինչև վերջ` որպես տղամարդ ու որպես սպա և հավելում. «Չեք կասկածում չէ՞, որ երիտասարդ ոստիկանին առաջարկներ է եղել` քեռուդ ասա, թող օգնի մեզ գործ կարել ՍԴ նախագահի վրա, համ իրեն կազատենք, համ էլ քեզ մի լավ պաշտոն կտանք, դրսևորվելու և սպայական կարիերա անելու հնարավորություն կտանք: Հակառակ դեպքում` Երևանից տեղափոխվում ես Մեղրի` որպես անչափահասների գործով օպերլիազոր: Աշխատավարձն էլ 180-200 հազար դրամ»:

Հակոբյանի դիտարկմամբ սա էության նշանակում է` դիմում գրի, գործից դուրս արի.  «Փաստորեն, Սերգեյ Ղարիբյանի բախտը բերել է, որ սովետական միլիցիայի սպա չէ, թե չէ մերօրյա բերիաները նրան Մագադանի ու Կոլիմայի կողմերն էին «գործուղելու»»: