Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում տուն է այրվել

03:48 • 04.02.20

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնը փետրվարի 3-ին, ժամը 11:53-ին  ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:03-ին, մարվել՝ 17:23-ին:

ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տունը (մոտ 160 քմ) և հարակից խորդանոցն (մոտ 36 քմ) ամբողջությամբ այրվել են: