Բրազիլիայի եկեղեցիներից մեկում գողն ընդհատել է պատարագը և զենքի սպառնալիքով կողոպտել այնտեղ գտնվողներին (տեսանյութ)
Բրազիլիայի հյուսիս-արևմուտքում իշխանությունները փնտրում են երկու տղամարդու, որոնք խափանել են եկեղեցական պատարագը` կողոպուտի նպատակով: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:
Եկեղեցի ներխուժած տղամարդկանցից մեկը զենքը պահել է մի կնոջ գլխին:
Տեսախցիկները նկարահանել են տեղի ունեցածը: Դեպքը տեղի է ունեցել Ամազոնաս նահանգի մայրաքաղաք Մանաուսում:
Նկարահանված է այն պահը, երբ կարմիր հագուստով տղամարդը հրամայում է եկեղեցու այցելուներին իրեն հանձնել իրենց անձնական իրերը:
Երևում է, թե ինչպես է երիտասարդ տղան հանցագործի հրամանով մոտենում այցելուներին և իր պայուսակը լցնում նրանց ունեցվածքով:
Իշխանությունները տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդել, միջադեպի ժամանակ կրակոցներ չեն հնչել:










