Նոր տեսակի կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացել է 414 մարդ. գրանցվել է վարակման նոր 2345 դեպք

04:04 • 04.02.20

Նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպքերն աճել են՝ հասնելով 414-ի: Միայն 1 օրում գրանցվել է վարակման 2345 դեպք: Այս մասին հայտնել է ТАСС-ը՝ հղում տալով չինական համապատասխան մարմիններին:

Նշենք, որ փետրվարի 3-ին հաղորդվում էր մահվան 361 դեպքի և 17.205 վարակվածի մասին:

Նորագույն տեսակի վիրուսն առաջին անգամ ի հայտ է եկել դեկտեմբերին Չինաստանի Հեբեյ նահանգի Ուհան քաղաքում: Չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:

Իշխանությունները հայտնել են, որ Ուհանում հիվանդների թիվն այնքան է ավելացել, որ որոշվել է մի քանի օրում նոր հիվանդանոց կառուցել կորոնավիրուսի վարակակիրներին բուժելու համար: