Քենիայի դպրոցներից մեկում հրմշտոցի պատճառով 14 աշակերտ է մահացել (տեսանյութ)
Քենիայի արևմուտքում գտնվող Կակամեգա քաղաքի տարրական դպրոցում հրմշտոցի հետևանքով առնվազն 14 աշակերտ է մահացել, 40-ը ստացել են վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Նշվում է, որ դասերի ավարտից հետո երեխաները վազել են դեպի ելք, ինչի հետևանքով հրմշտոց է սկսվել:
Քենիայի կրթության նախարարությունը հայտնել է 14 երեխայի մահվան մասին: Եվս 40 աշակերտ վնասվածքներ են ստացել, այդ թվում` ծանր աստիճանի, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Հրմշտոցի պաշտոնական պատճառը դեռ հայտնի չէ: Տեղական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ երեխաները դեպի ելք են վազել նեղ աստիճաններով, որը փլվել է: Նշվում է, որ երեխաների մի մասն ընկել է 3-րդ հարկից:










