Լեդի Գագան նոր ընտրյալ ունի. Հայտնի է դարձել, թե ում հետ է հանդիպում ամերիկյան շոու բիզնեսի աստղը
Հայտնի է դարձել, թե ում հետ է հանդիպում ամերիկյան հայտնի երգչուհի Լեդի Գագան: Այս մասին հաղորդում է Page Six-ը:
Գագայի նոր սիրելին ձեռնարկատեր Մայքլ Պոլանսկին է: Նա Հարվարդի համալսարանի շրջանավարտ է: Այժմ զբաղվում է Facebook սոցիալական ցանցի համահիմնադիր Շոն Փարքերի կողմից ստեղծված Parker Group ընկերության բարեգործական ծրագրերով:
Նշվում է, որ զույգին նկատել են ամերիկյան ֆուտբոլի Super Bowl ազգային առաջնության եզրափակիչ խաղին՝ փետրվարի 1-ին:
Առաջին անգամ նրանց միասին են տեսել Լաս Վեգասում Ամանորին:










