Իրանում ԿՀՎ ենթադրյալ գործակալին մահապատժի են դատապարտել
Իրանում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ենթադրյալ գործակալին իրանական միջուկային ծրագրի ոլորտում լրտեսության համար մահապատժի են դատապարտել, հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսսեին Իսմայիլին, հայտնում է dw.com կայքը:
«Ամիր Ռահիմպուր անունով ԿՀՎ լրտեսներից մեկը մահապատժի է դատապարտվել: Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել այդ վճիռը… Նա փորձել է Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունները փոխանցել ԱՄՆ հետախուզական ծառայություններին»,- ասվում է հայտարարության մեջ:










