Երևանում 31-ամյա քաղաքացուն ավտոտնակում գտել են կախված

15:07 • 04.02.20

Փետրվարի 3-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի 31-ամյա բնակիչն ինքնասպանություն է գործել: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Փետրվարի 3-ին, 18:05-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ ավտոտնակում տղամարդ է կախված: Մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ 17:55-ին Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի 1989թ. ծնված բնակիչն ինքնասպանություն է գործել իրենց շենքի բակում գտնվող ավտոտնակում՝ վարագույրով առաստաղից կախվելու միջոցով»,- մանրամասնեց Գաբրիելյանը:

Նա հավելեց, որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: