Ճապոնիայի ջրերում գտնվող կրուիզային նավի 10 ուղևորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել(լուսանկարներ, տեսանյութեր)

10:15 • 05.02.20

Ճապոնիայի Յոկոհամայի նավահանգստի մերձակա ջրերում Diamond Princess կրուիզային նավում 10 ուղևորի մոտ 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք բուժզննում իրականացրինք նավի բոլոր ուղևորների և անձնակազմի համար: Անալիզներ են վերցվել 273 հոգուց, որոնք կա՛մ շփում են ունեցել վարակվածների հետ, կա՛մ հիվանդության ախտանշաններ են ունեցել: Այս պահին մենք ստացել ենք 31 մարդու թեստի պատասխանները, որոնցից 10-ը դրական են»,- Տոկիոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է առողջապահության նախարար Կացունոբու Կատոն:

Նավի վրա ընդհանուր առմամբ գտնվում է 3700 ուղևոր և անձնակազմի անդամ:

Կացունոբու Կատոյի խոսքով` բոլոր վարակվածները հոսպիտալացվել են, նրանց վիճակը գնահատվում է նորմալ: Հիվանդներին ափ է հասցրել առափնյա պահակախումբը, քանի որ նավը նավահանգիստ մտնելու թույլտվություն չի ստացել: Հիվանդներին տեղափոխել են Կանագավա պրեֆեկտուրայի հիվանդանոցներից մեկը:

Նավը Յոկոհամայից դուրս է եկել հունվարի 20-ին և վերադարձել փետրվարի 3-ին: Ճանապարհին այն մտել է ճապոնական Օկինավա և Կյուսյու կղզիների, ինչպես նաև Հոնկոնգի և Վիետնամի նավահանգիստներ:

Վարակված 80-ամյա մի տղամարդ նավում է եղել հունվարի 20-25-ը և իջել է Հոնկոնգում: Ներկայում նա հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է կայուն:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 479-ի, վարակվածների թիվը գերազանցել է 16 600-ը:

Նշվում է, որ փետրվարի 4-ին գրանցվել է վարակման 3156 նոր դեպք: Միևնույն ժամանակ, 1967-ն արձանագրվել է Ուհան քաղաքում, որտեղից սկիզբ է առել համաճարակը:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

 

Medical personnel are pictured going room-by-room as they check up on the passengers. According to a statement from Japan's health ministry, the guests' temperatures and overall conditions are being monitored

Cruise ship Diamond Princess is seen anchored off the Yokohama Port on Tuesday, after a Hong Kong passenger who sailed on the vessel last month tested positive for the Wuhan coronavirus

 

Images show corridors and a huge atrium left empty save for medical officials wandering around in protective masksImages show corridors and a huge atrium left empty save for medical officials wandering around in protective masksA look inside the ship where 10 people have been quarantined. Screening began on Tuesday for some 3,700 passengers and crew

A TV crew films the cruise ship Diamond Princess off the port of Yokohama today as health officials carry out medical checksAuthorities in full protective gear are pictured on the boat gathering items as they escort a guest off the boat

Workers in protective gear are seen at the Japan Coast Guard base in Yokohama on Wednesday bringing patients from the cruise ship

Cruise ship Diamond Princess is anchored off the shore of Yokohama, south of Tokyo, on Wednesday after ten tested positive for coronavirus

Medical workers in protective suits lead a passenger tested positive for a new coronavirus from the cruise ship Diamond Princess at Yokohama Port

People are transferred from cruise ship Diamond Princess to a patrol ship on Wednesday, after ten people onboard the cruise have tested positive for coronavirus, in Yokohama, Japan