Դանակի սպառնալիքով կնոջը պատանդ վերցրած տղամարդը վնասազերծվել է (տեսանյութ)

19:07 • 06.02.20

Քիչ առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես մի տղամարդ Տիգրան Մեծ պողոտայում դանակով պատանդ է վերցրել մի կնոջ սպառնալիքներ է հնչեցնում: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների շնորհիվ տղամարդը վնասազերծվել է և բերման ենթարկվել Էրեբունում բաժին:

Դանակն առգրավվել է: Դեպքի առթիվ քննությունը շարունակվում է: