Ալիևը հաստատել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հանդիպումը կկայանա Բաքվում

17:40 • 06.02.20

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է, որ Ռուսաստանի ռազմական ղեկավարության և ՆԱՏՕ-ի միջև հանդիպումը տեղի կունենա Բաքվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայության հայտարարությանը:

Փետրվարի սկզբին, հղում տալով աղբյուրների, որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատար Թոդ Ուոլթերսի` Բաքվում հանդիպման հնարավորության մասին:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: