Կանադայում գծերից դուրս է եկել նավթ տեղափոխող գնացքը, որից հետո պայթյուն է որոտացել (տեսանյութ)

23:23 • 06.02.20

Կանադայում նավթ տեղափոխող գնացքը դուրս է եկել գծերից և բռնկվել, որից հետո մոտակա գյուղը տարհանվել է:

Ինչպես հայտնում է կանադական CBC հեռուսատալիքը, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 6-ի մոտ (երևանյան 16:00) Սասկաչևան նահանգում:

Ականատեսների խոսքով՝ գնացքի գծերից դուրս են եկել 25-30 վագոն, որին հաջորդել է պայթյունը, ինչի հետևանքով էլ ուժեղ հրդեհ է բռնկվել:

Սոցցանցում հրապարակված տեսանյութերում ականատեսները պատկերել են հրդեհից առաջացած ծուխը, որը տարածվում կիլոմետրեր հեռավորությամբ:

Տրանսպորտային անվտանգության վարչությունից հաստատել են, որ նավթ տեղափոխող գնացքը վթարվել է Գերնսի գյուղից 2.5 կմ հեռավորությամբ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական հաշվարկները, որոնք տարհանում են մարդկանց: