«Զգում եմ, որ իմ մահը մոտ է, հարազատներիս խնդրում եմ՝ թեթև տանել այն». Ալավերդիում շենքի բակում հայտնաբերվել է 57-ամյա կնոջ դի նաև գրություն. shamshyan.com
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։55-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 3-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի կա, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն թաղամասի բնակիչ՝ 57-ամյա Ա. Հ-ն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Կայքի՝ տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները Ա. Հ-ի բնակարանում՝ հյուրասենյակի սեղանի վրա, հայտնաբերել են մի քանի էջից գրված գրություն։
Այնտեղ, մասնավորապես, գրված է. «Զգում եմ, որ իմ մահը մոտ է, հարազատներիս խնդրում եմ՝ թեթև տանել այն»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










