Կորոնավիրուսի պատճառով Չինաստանում iPhone-ի գործարանի բոլոր աշխատակիցները մեկուսացվել են, աշխատանքները՝ դադարեցվել

20:51 • 06.02.20

Թայվանական Hon Hai Precision Industry ընկերությունը (ապրանքանիշը՝ Foxconn) կարանտին է սահմանել iPhone հավաքող գործարանի իր բոլոր աշխատակիցների նկատմամբ՝ մեկուսացնելով նրանց:

Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ նկատելով, որ այժմ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ոչ ոք չի մնացել գործարանում աշխատելու համար:

Apple-ի արտադրանքների հավաքման գործարանը տեղակայված է Չինաստանի Հենան նահանգում: Այն աշխատակիցները, որոնք նահանգի սահմանները չեն լքել ամանորյա արձակուրդենրի ժամանակ, կմեկուսացվեն մեկ շաբաթով: Նրանք, ովքեր վերադարձել են Չինաստանի այլ նահանգներից, կմեկուսացվեն երկու շաբաթով:

Այնուամենայնիվ, Foxconn-ից հայտնել են, որ մտադիր են աշխատանքները վերսկսել արդեն փետրվարի 10-ից:

Foxconn-ն Apple-ի խոշորագույն մատակարարն է, որը հավաքում է iPhone-ների մեծ մասը: