ՌԴ ՊՆ-ն հրապարակել է արդիականացված Տու-160Մ հրթիռակիր-ռմբակոծիչի փորձարկման կադրերը (տեսանյութ)

17:59 • 06.02.20

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ցուցադրել է արդիականացված Տու-160Մ հրթիռակիր-ռմբակոծիչի` Կազանում տեղի ունեցած առաջին թռիչքի կադրերը: Տեսագրությունը հրապարակվել է նախարարության յութուբյան պաշտոնական էջում:

Թռիչքը տեղի է ունեցել 1500 մ բարձրության վրա և 34 րոպե տևել: Այս ընթացքում արդիականացված համակարգերի և սարքավորումների ստուգումներ են իրականացվել:

Ինքնաթիռը փորձարկել է Կազանի ավիացիոն գործարանի փորձարկող օդաչու Անրի Նասկիդյանցի գլխավորած անձնակազմը: Նշվում է, որ արդիականացման արդյունքում մեծացել է ավիացիոն համալիրի ընդհանուր արդյունավետությունը: