Time-ի նոր համարի շապիկին հայտնվել է Սի Ծինփինի պատկերը՝ բժշկական դիմակով
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի պատկերը բժշկական դիմակով հայտնվել է Time շաբաթաթերթի նոր համարի շապիկին: Նրա պատկերով շապիկը ցուցադրող տեսանյութը հրապարակվել է շաբաթաթերթի թվիթերյան էջում:
Նշվում է, որ այդ շապիկով համարը կթողարկվի փետրվարի 17-ին: Բժշկական դիմակի վրա երեք հոդվածի վերագիր է ներկայացվել, որոնք նվիրված են Չինաստանում տարածված նոր տեսակի կորոնավիրուսով պայամանվորված թոքաբորբի համաճարակին:
Հոդվածների վերնագրերն են «Չինական թեստ», «Կանխելով հաջորդ բռնկումը», «Տնտեսական սպառնալիք»:
Հիշեցնենք, որ Չինաստանում տարածված կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 560-ը, վարակվածներինը՝ 28000-ը: Հիվանդության առաջին դեպքը գրանցվել էր Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում 2019-ի դեկտեմբերի 31-ին: Հունվարի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակն անվանել է միջազգային նշանակություն ունեցող արտակարգ իրադրություն:
TIME’s new cover: The coronavirus outbreak could derail Xi Jinping’s dreams of a Chinese century https://t.co/f7CaZ74iv4 pic.twitter.com/sd7UOSyL8Q
— TIME (@TIME) February 6, 2020










