Յուլյա Տիմոշենկոն Գերագույն ռադայում հրմշտոցի ժամանակ վնասել է մատը (լուսանկարներ)

17:52 • 06.02.20

Ուկրաինայի գերագույն ռադայի նախագահության արգելափակման գործողության ժամանակ «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն արնահոսելու աստիճան վնասել է մատը: Այս մասին տեղեկացնում է «Левый берег» պարբերականը:

Նախագահության արգելափակման ժամանակ Տիմոշենկոն պոկել է ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովի բարձրախոսի լարերը:

Իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան հայտարարել է, որ Տիմոշենկոն պետք է փոխհատուցի հասցված վնասը, հակառակ դեպքում կենթարկվի քրեական պատասխանատվության:

Ուկրաինայի ռադայում ընդդիմության և «Ժողովրդի ծառաների» միջև տեղի ունեցած վեճն ու հրմշտոցը տեղի է ունեցել հողերի վաճառքի մասին օրենքի քննարկման շրջանակում: