Թուրքական զինուժը 20 տանկ է տեղակայել Իդլիբում

23:47 • 06.02.20

Թուրքիայի Զինված ուժերի հրամանատարությունը տանկեր է տեղափոխել Սիրիայի Իդլիբ նահանգի դիտորդական կետեր:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով թուրքական գործակալությանը, բեռնատարների շարասյունը 20 տանկի հետ միասին հինգշաբթի թուրքական Հաթայ հարավային նահանգից ուղևորվել է Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանի ուղությամբ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տանկերը տեղակայվել են Իդլիբում թուրքական Զինուժի դիտորդական կետերի շրջանում՝ պաշտպանունակության բարձրացման նպատակով:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ մինչև փետրվարի վերջ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարական զորքերը պետք է նահանջեն Թուրքիայի զինուժի դիտորդական կետերից Իդլիբի դեէսկալացիոն գոտում: