Լոռու մարզում հրշեջ-փրկարարները մի քանի ժամ է քաղաքացիների հետ պայքարում են Ալավերդիում բռնկված խոշոր հրդեհի դեմ. Shamshyan.com

02:13 • 07.02.20

Փետրվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդու «Մադան» թաղամաս տանող ճանապարհի աջակողմյան հատվածում հրդեհ է բռնկվել:

Shamshyan.com-ը հայտնում է, որ այս պահին տարածվող հրդեհը ընդգրկում է մոտ 20 հա տարածք: Հրդեհի վայր են ժամանել Թումանյանի թիվ 40, ինչպես նաև Օձունի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատները:

Այս պահին հրշեջ-փրկարարները փորձում են կանխել հրդեհի տարածումը: Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջները՝ 1 մարտական հաշվարկով, Ճոճկանում, Թեղուտում նույնպես իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհի վայրում հավաքվածներն ասում էին, որ կրակն առաջացել է ուժեղ քամու հետևանքով՝ «Մադան» թաղամասի հոսանքի լարերի կպումից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: