Դրսում հայտնված գյումրեցի ընտանիքը պահանջում է հանդիպում վարչապետի հետ, այլապես գիշերելու է Կառավարության դիմաց. Hraparak.am (տեսանյութ)

20:44 • 07.02.20

Գյումրուց մի ընտանիք այս պահին եկել է Կառավարության շենքի դիմաց և հանդիպում է պահանջում անձամբ վարչապետ Փաշինյանի հետ, տեղեկացնում է Hraparak.am–ը։

Ընտանիքի անդամներից Արարատ Խառատյանը կայքի հետ զրույցում նշել է, որ փողոցում են հայտնվել և չեն պատրաստվում հեռանալ մայրաքաղաքից, մինչև չհանդիպեն վարչապետին։

Այս պահին ոստիկանության աշխատակիցները զրուցում են ընտանիքի անդամների հետ։