Այն, ինչ արել է նա, հանցագործություն է. Թրամփը՝ Փելոսիի կողմից իր ելույթը պատռելու մասին

23:09 • 07.02.20

ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին օրենք է խախտել՝ պատռելով իր ելույթի տեքստը: Այս մասին տեղեկացնում է independent.com կայքը:

«Դա ահավոր է: Այն, ինչ նա արել է, հանցագործություն է: Դա պաշտոնական փաստաթուղթ է: Նա օրենք է խախտել: Դա անհարգալից է մեր երկրի նկատմամբ: Եթե Թրամփը խախտեր այդ օրենքը, դեմոկրատները կփորձեին նրան պատասխանատվության ենթարկել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ամբիոնից ամենամյա ուղերձով հանդես գալու ժամանակ մտել է դահլիճ, բարձրացել ամբիոն և ելույթի տեքստը փոխանցել իր հետևում գտնվող Փելոսիին ու փոխնախագահ Մայք Փենսին: Երբ Փելոսին ձեռքն առաջ է մեկնել նախագահին բարևելու համար, երկրի ղեկավարը դեմքի դժգոհ արտահայտությամբ մեջքով է շրջվել կնոջը: Թրամփի քայլից ապշած Փելոսին նյարդային ժպտացել է և ի պատասխան հրապարակավ պատռել նրա ելույթի տեքստը: