Թուրքիայում հայրը սպանել է դպրոցական դստերը՝ ընկեր ունենալու պատճառով

18:47 • 07.02.20

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ոստիկանները ճամփեզրին հայտնաբերել են 17-ամյա դպրոցական Շեյմա Յըլդըզի Դին: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» լրատվականը:

Երիտասարդ աղջկա հայրը` Հ. Յըլդըզը, հանձնվել է ոստիկանությանը և խոստովանել, որ ինքն է ատրճանակով սպանել դստերը:

Յըլդըզը որպես պատճառ նշել է, որ երբ իմացել է, թե աղջիկն ընկեր ունի և հարաբերությունների մեջ է նրա հետ, որոշել է սպանել աղջկան:

Թուրքիայում կանանց սպանությունները օրակարգային հարց է: Մի շարք կազմակերպություններ Թուրքիայում պայքարում են կանանց սպանությունների դեմ, որոնք հիմնականում կատարվում են ամուսինների, որդիների կամ զուգընկերների կողմից: 2020 թվականի հունվարի ընթացքում Թուրքիայում արդեն 27 կին է սպանվել: