ԱՄՆ-ն ոչնչացրել է Արաբական թերակղզու «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդին. CNN

04:32 • 07.02.20

Սպիտակ տուը հինգշաբթի երեկոյան հայտնել է, որ Արաբական թերակղզում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Քասիմ ալ Ռիմին ոչնչացվել է Եմենում տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություն է իրականացրել Ռիիի դեմ, որի ղեկավարած խմբավորումը դիրքավորված էր Եմենում և պարբերաբար ԱՄՆ դեմ հարձակումներ իրականացնելու վերաբերյալ հայտարարություններ էր անում: 

Այժմ ԱՄՆ կառավարությունը 10 միլիոն դոլար է առաջարկում Ռիմիի մասին տեղեկատվության դիմաց: