Գազայի հատվածից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ. իսրայելական բանակը պատասխանել է՝ տանկերից կրակ բացելով
Իսրայելի պաշտպանության բանակի տանկերից կրակ է արձակվել ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման դիրքերի ուղղությամբ, Գազայի հատվածում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, իսրայելական բանակն այս քայլն արել է ի պատասխան իսրայելական տարածքի ուղղությամբ արձակված հրթիռի:
Իսրայելական բանակի մամլո ծառայությունը հայտնել է, որ փետրվարի 8-ին ավելի վաղ Գազայի տարածքից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, ինչին ի պատասխան պաշտպանության բանակը խոցել է ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հենակետերը:
Նշվում է, որ նախորդ անգամ պաղեստինյան շարժման գրոհայինները Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ էին արձակել փետրվարի 1-ին:










