Ճապոնիայում բուժվել է կորոնավիրուսով վարակված առաջին տղամարդը
Ճապոնիայում բուժվել է 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսով առաջին վարակված տղամարդը: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով ճապոնական աղբյուրին:
Նշվում է, որ 60-ամյա տղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից Նարա նահանգում: Վերջինս աշխատում է որպես ավտոբուսի վարորդ և զբոսաշրջային խմբեր էր տեղափոխում: Նա առաջինն էր երկրում, որը վարակվել էր կորոնավիրուսով՝ դուրս չգալով Ճապոնիայի սահմաններից:
Ենթադրվում է, որ տղամարդը կարող էր վարակվել Չինաստանից ժամանակ զբոսաշրջիկներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիայում կարանտինային իրավիճակում գտնվող Diamond Princess զբոսանավում հիվանդացության նոր դեպքեր են գրանցվել: Վիրուսկիր են արդեն 64 մարդ: Նրանց ազգությունը չի նշվում:










