ԱՄՆ Լուիզինա նահանգում շուրջ 200 մարդ խաղատուն այցելելուց հետո վարակվել է նորովիրուսով

06:23 • 08.02.20

Նվազագույնը 200 մարդ ԱՄՆ Լուիզիանա նահանգի Լեյք Չարլզ քաղաքի խաղատներից մեկն այցելելուց հետո վարակվել է նորովիրուսով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով WVUE-ին:

Խոսքը L,Auberge խաղատան մասին է: Նահանգի առողջապահության ղեկավար Լեյսի Կավանոն հայտարարել է, որ կարևոր չէ, թէ ինչպես է վարակն սկիզբ առել. «Ներկա պահին բոլորս հետևում ենք, թե ինչպես է նորովիրուսը տարածվում հասարակության շրջանում»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ Չինաստանում շարունակում է աճել մեկ այլ տեսակի` կորոնավիրուսով մարդկանց վարակը, որի հետևանքով մահացածների թիվը հասել է 722-ի: Չինաստանի Հուբեյ նահանգում մեկ օրվա կտրվածքով զոհերի թիվն աճել է 81-ով: Շուրջ 24 900 մարդ վարակված է, 1100 մարդ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցներից:

Ինչ վերաբերում է նորովիրուսին, այն աղիքային վարակի տեսակներից մեկն է: Բոլոր վարակվածները նշում են, որ աղեստամոքսային խանգարումներ ունեն։