Ավտովթար` Երևանում. Արցախի պողոտայում բախվել են Porsche Cayenne-ն ու Niva-ն. Shamshyan.com

05:12 • 08.02.20

Փետրվարի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 65 AM 500 համարանիշի և Porsche Cayenne մակնիշի 35 RQ 815 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Երևանի ՃՈ-ն պարզում է վարորդների ինքնությունը:

Մանրամասները` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: