Շանհայում մարդկանց արգելել են հասարակական վայրերում հայտնվել առանց բժշկական դիմակների

23:53 • 08.02.20

Չինաստանի Շանհայ քաղաքում կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարդկանց արգելել են հասարակական վայրերում հայտնվել առանց բժշկական դիմակների: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իշխանությունների հաղորդագրությունը չինական Weibo սոցցանցում:

Ըստ հաղորդագրության՝ օդանավակայանում, երկաթուղային կայարանում, միջազգային ավտոկայարանում, կանգառում, ինչպես նաև առողջապահական հաստատություններում, առևտրի կենտրոններում, սուպերմարկետներում և այլ հասարակական վայրերում հայտնված յուրաքանչյուր մարդ այդ քաղաքում պետք է բժշկական դիմակ կրի և չխոչընդոտի մարմնի ջերմության չափմանը: Հրաժարվելու դեպքում խիստ դատավարության կենթարկվեն:

Չինաստանում 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 31-ին: Հունվարի 31-ին ԱՀԿ-ն այն անվանել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 722 մարդ, վարակվածների թիվը գերազանցում է 34 500-ը: