Կանադայում խոցված Boeing 737-ի հարցով դատական հայց է ներկայացվել Իրանի դեմ. հայցվորը 1,1 մլրդ դոլար փոխհատուցում է պահանջում

10:08 • 08.02.20

Կանադական Տորոնտո քաղաքի դատարաններից մեկում Իրանի դեմ հայց է ներկայացվել: Այն վերաբերում է Թեհրանում ուկրաինական Boeing 737 ուղևորատար ինքնաթիռի խոցմանը:

Ինչպես գրում է Reuters-ը, հայցվորն Իրանից 1,1 մլրդ դոլար փոխհատուցում է պահանջում: Հատկանշական է, որ հայցվորն անանուն է և ներկայանում է որպես ավիաաղետի զոհերից մեկի մոտ բարեկամ:

Հայցում նշվում է, որ Իրանի իշխանությունները, հարվածելով օդանավին, միտումնավոր ահաբեկչական գործողություն են իրագործել:

Հայցը ներկայացվել է ընդդեմ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և մի շարք այլ պաշտոնյաների:

Հիշեցնենք, որ ավիաաղետը տեղի է ունեցել հունվարի 8-ին: 176 ուղևորով ուկրաինական օդանավը, որը դեպի Կիև էր թռչում, խոցվել է Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց:

Մի քանի օր անց Իրանի իշխանությունները հայտնել են, որի երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը սխալմամբ են խոցել ինքնաթիռը: