Թաիլանդում զինվորը սպանել է 12 մարդու, ևս 16-ին պատանդ է վերցրել (տեսանյութ)
Թաիլանդի ցամաքային զինվորական ուժերի շարքային զինծառայողներից մեկը Նակհոն Ռաչասիմա քաղաքի փողոցներում կրակոցներ է արձակել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով թայլանդական «Թհաի Ռատ» պարբերականին:
Մահացել է առնվազն 12 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ:
Պարբերականի տվյալներով զինվորը իր զորամասից գողացել է HamVee զինվորական ամենագնացը և այն վարել քաղաքի փողոցներում`պարբերաբար ինքնաձիգից կրակ բացելով մարդկանց վրա: Նա կանգնել է քաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ և սկսել է կրակել հաճախորդների վրա:
Ենթադրվում է, որ նա 16 հոգու պատանդ է վերցրել և պահում է նրանց առևտրի կենտրոնի 4-րդ հարկում:
Նակխոն Ռաչասիման հանդիսանում է Թաիլանդի երրորդ ամենամեծ քաղաքը և Թաիլանդի հյուսիսարևելյան շրջանի մայրաքաղաքը:
เหตุทหารคลั่งกราดยิงคนที่โคราช ล่าสุด 19.25 น. คนร้ายหนีขึ้นชั้น 4 ของห้างเทอร์มินอล 21 รัศมีการยิงถึงบิ๊กซีที่อยู่ตรงข้ามกัน ประชาชนแตกตื่นวิ่งหนีตายจ้าละหวั่น#กราดยิงโคราช#savekorat#กราดยิงทั่วเมืองโคราช pic.twitter.com/Fc1stuVMpN
— Thairath_News (@Thairath_News) February 8, 2020










