Ինքնաթիռի կործանման ժամանակ ողջ մնալու ամենամեծ շանսերն ունեն պոչի հատվածում նստած ուղևորները. Daily Star
Ինքնաթիռի կործանման ժամանակ ողջ մնալու ամենամեծ շանսերն ունեն պոչի հատվածում նստած ուղևորները: Այս հատվածում նստած ուղևորների մահացության մակարդակը կազմում է 32 տոկոս: Փոխանցում է Daily Star-ը:
Օդանավի միջին հատվածում նստած ուղևորների համար մահացության մակարդակը կազմում է 38 տոկոս, իսկ ահա ամենամեծ վտանգը` 39 տոկոս, սպառնում է առջևի հատվածում նստած ուղևորներին:
Aviation Safety Network գործակալությունը վերլուծել է 65 ավիավթար և եկել այն եզրակացության, որ դեպքերից կեսի ժամանակ ինքնաթիռի պոչի հատվածում նստած ուղևորները ողջ են մնացել:
Մասնագետները նաև նշել են, որ ավիավթարների ժամանակ փրկվել կարելի է նաև շնորհիվ ճիշտ ընտրված հագուստի և կոշիկների: Նրանք խորհուրդ են տվել ընտրել հարմարավետ, ազատ հագուստ, որը կլինի բնական կտորից, ոչ թե սինթետիկ: Թռիչքների համար ջինսերը, սպորտային կոշիկները նրանք լավագույն տարբերակ են համարում:










