Թուրքմենստանի նախագահը որդուն նախարար է նշանակել

16:57 • 08.02.20

Այսօր` փետրվարի 8-ին, Թուրքմենստանի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով պաշտոնից ազատել է իր որդի Սերդար Բերդիմուհամեդովին Ախալի նահանգի ղեկավարի պաշտոնից և նրան նշանակել արդյունաբերության և շինարարության նախարարի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է turkmenportal.com կայքը:

Նոր նախարարությունը ստեղծվել է նախագահի հրամանագրով՝  Թուրքմենստանի լուծարված Արդյունաբերության և կապի նախարարության և նրա «Թուրքմենստանագաթ» գործակալության հիման վրա:

Փաստաթղթի համաձայն ՝ կապի և հաղորդակցության գործակալությունները, ինչպես նաև ավտոմոբիլային, երկաթուղային, օդային և ջրային տրանսպորտը փոխանցվել են Թուրքմենստանի կառավարության ենթակայության տակ:

Թուրքմենստանի արդյունաբերության և շինարարության նախարարությանը և վերոհիշյալ գերատեսչություններին հանձնարարված է պատրաստել և կառավարությանը ներկայացնել իրենց վարչությունների, դրանց կենտրոնական գրասենյակի կառուցվածքների, անձնակազմի և սույն որոշումից բխող Թուրքմենստանի օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների նախագծեր: