ՌԴ-ում Utair–ի ուղևորը տեսագրել է ինքնաթիռի կոշտ վայրէջքի պահն օդանավակայանում (տեսանյութ)

16:59 • 09.02.20

Ռուսական UTair ավիաընկերության ինքնաթիռի ուղևորը տեսագրել է, թե ինչպես է օդանավը կոշտ վայրէջք կատարում ՌԴ կազմում ընդգրկված Կոմի Հանրապետության Ուսինսկ քաղաքի օդանավակայանում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են դարակներից թափվում ուղեբեռները Boeing-ի՝ գետնին հարվածելու պահին: Հարվածի պահին պոկվում է նաև օդանավի սրահի ինտերիերի մի մասը:   

Մոսկվայից Ուսինսկ ուղևորվող ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել շասիի հետ կապված խնդրի պատճառով և պոչի հատվածով հարվածել թռիչքուղուն: Օդանավում 94 ուղևոր է եղել: Նրանց բարեհաջող կերպով տարհանել են: Ոչ ոք չի տուժել: