Թաիլանդի առևտրի կենտրոնում 25 մարդու կյանք խլած զինվորականին իրավապահները չեզոքացրել են

06:22 • 09.02.20

Ժամեր անց Թաիլանդի ոստիկանությանը հաջողվել է չեզոքացնել Կորատ քաղաքի Terminal 21 առևտրի կենտրոնում մարդկանց վրա հարձակում գործած և նրանցից 25-ին սպանած զինվորականին, հաղորդում է Reuters-ը:

Վերջին տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 25 մարդ, ևս 63-ը՝ տուժել: Զոհերի թվում հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչ կա, ևս 2 ոստիկան տուժել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թաիլանդի Կորատ քաղաքում հրաձգություն իրականացրած զինվորը՝ Չաքրափանթ Թհոման, լքել է Terminal 21 առևտրի կենտրոնը՝ հատուկ նշանակության ուժերի հետ կրակահերթից հետո: 

Զինվորականը կրակ էր բացել տեղի առևտրի կենտրոններից մեկի այցելուների ուղղությամբ, որից հետո թաքնվել է կենտրոնի տարածքում: