ԱՄԷ-ում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված տարեց չինուհին

23:41 • 09.02.20

Տարեց չինուհին, որն Արաբական Միացյալ Էմիրություններում նոր տեսակի կորոնավիրուսով վարակված 7 հիվանդներից մեկն էր, լիովին ապաքինվել է: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին կիրակի հայտնել է ԱՄԷ-ի առողջապահության նախարարությունը:

Հունվարի վերջին ԱՄԷ-ի իշխանությունները հայտնել էին, որ կորոնավիրուսի էպիկենտրոն հանդիսացող Ուհան քաղաքից Էմիրություններ զբոսաշրջային ուղևորության ժամանած 4 հոգանոց ընտանիքը հիվանդ է եղել: Ապաքինվել է ընտանիքի տատիկը, որի 73-ամյակն է լրացել: Նա կարող է վերադառնալ իր առօրյա կյանքին:

Շաբաթ Էմիրությունների առողջապահության նախարարությունը հայտնել էր հիվանդացության ևս երկու դեպքի մասին:

Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում վիրուսակիր է ավելի քան 37 500 մարդ, իսկ հիվանդությունից մահացածների թիվը կազմում է 813: Եվս 2600 մարդ բուժվել է: