Չեխիայում կողաշրջվել է 62 երեխայի տեղափոխող ավտոբուսը
Չեխիայի Լոունա քաղաքի մոտակայքում 62 երեխաների և 7 մեծահասակների տեղափոխող երկհարկանի ավտոբուս է կողաշրջվել:
Ինչպես հայտնում է life.ru-ն՝ հղում անելով տեղի ռադիոյին, շտապ օգնության ծառայության ներկայացուցչի խոսքով՝ էքսկուրսիոն ավտոբուսի վարորդը դուրս է եկել ճանապարհից, որից հետո տրանսպորտային միջոցը շրջվել է և կիսով չափ հայտնվել ձորում: Ավտոբուսում մոտ 70 մարդ է գտնվել, որոնցից ոմանք թեթև վնասվածքներ են ստացել, մյուսներն էլ ընդհանրապես չեն տուժել:
Միջադեպի հանգամանքները պարզվում են: Իրավապահները ժամանակավորապես փակել են երթևեկությունը: Երեխաներին տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտվելու:










