Մահացել է «Star Trek»-ի դերասան Քևին Քոնուեյը
Մահացել է հայտնի ամերիկյան դերասան և ռեժիսոր Քևին Քոնուեյը: Նա հեռուստադիրողներին հայտնի է այնպիսի ֆիլմերից և սերիալներից, ինչպիսիք են՝ «Օրենք և կարգուկանոն», «Լավ կին», «Բռունցք», «Մարդ փիղը», «Դխոխային խոհանոց», «Թռիչք կկվի բնի վրայով», և այլն, հաղորդում է Kp.ru-ն:
Իր կարիերայի ընթացքում նա մասնակցություն է ունեցել 80 աշխատանքում: Դրանց թվում է նաև Star Trek»,-ը՝ «Աստղային ճանապարհ. Հաջորդ սերունդ» հեռուստասերիալը: Այս գիտաֆանտաստիկ սերիալում նա խաղացել երկրորդական դեր:
Հաղորդվում է, որ Քևին Քոնուեյը մահացել է 77 տարեկան հասակում: Դերասանը կյանքից հեռացել է փետրվարի 5-ին, սակայն այդ մասին տեղեկությունը ստացվել է միայն այժմ: Մահվան պատճառներն ու հստակ ժամը հայտնի չեն:










