Փետրվարի 8-9-ը արգելափակումից դուրս է բերվել 105 տրանսպորտային միջոց, օգնություն է ցուցաբերվել 262 քաղաքացու. ԱԻՆ
Փետրվարի 8-9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումները, համագործակցելով պետավտոտեսչության, ճանշինների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, սպասարկել է ընդհանուր առմամբ 92 արգելափակման դեպք. արգելափակումից դուրս է բերել 105 տրանսպորտային միջոց, որից 70-ը սպասարկվել է հենակետերի կողմից:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, օգնություն է ցուցաբերվել շուրջ 262 քաղաքացու, իսկ 79 քաղաքացու տաքացվող վրանային ժամանակավոր փրկարարական հենակետերում ցուցաբերվել է համապատասխան օգնություն:










